Հաճախակի տրվող հարցեր մանկական խնամքի մատակարարների իրավունքների վերաբերյալ` կապված ներգաղթային վերահսկողության հետ

  • Երեխայի խնամքի մատակարարը պետք է ապահովի երեխային խնամքի հաստատություն բերող և խնամքի հաստատությունից վերցնող անձանց կողմից երեխային բերելու և վերցնելու գրանցման գործընթացը: Խնամքի կենտրոն երեխայի մուտքն ու ելքը գրանցող անձը պետք է ստորագրի իր օրանական ստորագրությամբ և գրանցի երեխային բերելու և վերցնելու ժամանակը: Եթե սուբսիդավորման գործակալությունը խնամքի մատակարարից չի պահանջում մուտքի և ելքի թերթիկները համապատասխան ստորագրություններով պահպանել մեկ ամսից ավելի, ապա խնամքի մատակարարը պարտավոր է դրանք պահել առնվազն մեկ ամիս։

    Եթե երեխայի ծնողն արտաքսվել է և երեխային խնամում է մեկ այլ խնամակալ, ապա նա պետք է գրանցի մանկական խնամքի հաստատություն երեխայի մուտքն ու ելքը։ Խնամակալի ստորագրությամբ մուտքի և ելքի գրանցման թերթիկները բավարար հիմք են հանդիսանում, որպեսզի խնամքի մատակարարը կարողանա ստանալ վճարում սուբսիդավորման գործակալություններից։

  • Երեխայի բացակայությունը խնամքի ծրագրից կարող է արդարացվել «ընտանեկան արտակարգ իրավիճակի» կամ այն դեպքում, երբ բացակայությունը «բխում է երեխայի շահերից»։ Երեխայի խնամքի մատակարարների կողմից պետք է ընդունվի ողջամիտ քաղաքականություն, որում պետք է նշվեն այն հանգամանքները, որոնք համարվում են հարգելի բացակայություններ: Խնամքի մատակարարները պետք է այդ քաղաքականության մասին տեղեկացնեն ծնողներին:

    Ներգաղթային ստուգումներից վախենալու պատճառով ծնողի կողմից երեխային տանը պահելը կարող է համարվել հարգելի բացակայություն։ Ծնողները և խնամակալները պետք է հաշվի առնեն, որ «երեխայի շահերից բխող» բացակայությունները պայմանագրի ժամկետի ընթացքում չեն կարող գերազանցել տաս օրը: Ներկայության գրանցամատյաններում միշտ պետք է նշվի երեխայի անունը, բացակայության ամսաթիվը և բացակայության հստակ պատճառը, ծնողի ստորագրությունը, կամ եթե հարգելի բացակայությունը հաստատվում է հեռախոսի միջոցով, ապա` խնամքի մատակարարի ստորագրությունը:

    Բացառությամբ այն դեպքերի, երբ երեխայի խնամքի ծառայության մատակարարումը կասեցվել է (այսինքն՝ երբ ընտանիքը չի օգտվել երեխայի խնամքի ծառայություններից, կամ չի կապվել մատակարարի հետ յոթ (7) անընդմեջ օրացուցային օրվա ընթացքում և չի տեղեկացրել մատակարարին չհաճախելու պատճառը), խնամքի մատակարարը պետք է վճարվի ծնողի նախնական գրանցման ժամանակ սահմանված պլանի համաձայն՝ անկախ երեխայի փաստացի հաճախելիությունից: 
    Ավելի մանրամասն տեղեկությունների համար մատակարարները պետք է ծանոթանան իրենց սուբսիդավորող գործակալության ուղեցույցին և հաշվի առնեն, որ կարող են լինել հարգելի բացակայությունների քանակի սահմանափակումներ, որոնց համար գործակալությունը կվճարի որոշակի պայմանագրային ժամկետի ընթացքում։

  • Անկախ յուրաքանչյուրի ներգաղթային կարգավիճակից` բոլոր մարդիկ ունեն սահմանադրական իրավունքներ: Այս իրավունքները տարածվում են նաև մանկական խնամքի կենտրոնների վրա, այդ թվում նաև դաշնային կամ նահանգային կառավարության կողմից սուբսիդավորված մանկական խնամքի մատակարարների վրա: Այս իրավունքները ներառում են ներգաղթային գործակալներից ինքնությունը հաստատող փաստաթղթեր պահանջելու, լռություն պահպանելու, իրադարձությունը փաստաթղթավորելու և արձանագրելու, ինչպես նաև փաստաթղթեր պահանջելու և դատարանի որոշման բացակայության դեպքում մասնավոր սեփականություն ներս չթողնելու իրավունքը։ Բացի այդ, քանի որ երեխայի խնամքի մատակարարներն իրենց գործունեությունն իրականացնում են մասնավոր սեփականություն համարվող իրենց տներից, ապա նրանք կարող են արգելել ներգաղթային գործակալներին մուտք գործել իրենց տուն, եթե գործակալները չունեն դատարանի որոշում:

  • Եթե երեխայի խնամքի մատակարարի հետ կնքված պայմանագիրը պահանջում է հաստատությունից դուրս գալուց առաջ երկշաբաթյա ծանուցում, և ընտանիքը երկշաբաթյա ծանուցում չտրամադրելով խախտում է պայմանագիրը, ապա մատակարարը կարող է փորձել կիրարկել պայմանագիրը հետևյալ կերպ. 1) օգտագործել գրանցման ժամանակ ընտանիքի կողմից վճարված կանխավճարը չվճարված գումարի գանձման համար (եթե մատակարարի պայմանագրով պահանջվում է կանխավճար). կամ 2) ներկայացնել ընտանիքին պահանջագիր՝ նշելով վճարման կոնկրետ վերջնաժամկետ, և ապա ընտանիքի կողմից վճարումը մինչև վերջնաժամկետը չստնալու դեպքում` ընտանիքին ներկայացնի վնասի փոխհատուցման պահանջ: Փոքր պահանջների համար դատական հայցեր ներկայացնելու վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների հետ ծանոթացեք այստեղ:

  • Խնամքի մատակարարը մշտապես պետք է փորձի անել հնարավորինս ամեն ինչ, որպեսզի իրենց խնամքի տակ գտնվող յուրաքանչյուր երեխա ունենա մի քանի արտակարգ իրավիճակների կոնտակտներ/լիազորված անձինք, ովքեր կարող են գալ և վերցնել երեխային։

    Ծնողի ձերբակալության պատճառով երեխային սովորական վերցնելու ժամանակից ավելի երկար պահելով՝ խնամքի մատակարարը կարող է վտանգել իր համապատասխանությունը անձնակազմի քանակի և/կամ աշխատուժի հնարավորությունների պահանջնեերին` համաձայն երեխայի խնամքի արտոնագրում ներկայացված դրույթների: Այնուամենայնիվ, ծնողի ձերբակալությունը կարող է համարվել արտակարգ հանգամանք: Խնամքի ծառայություն մատակարարը պետք է անմիջապես կապ հաստատի իր լիցենզավորման վերլուծաբանի հետ՝ առաջարկություններ ստանալու համար և Համայնքային ծառայությունների լիցենզավորման բաժին ներկայացնի անսովոր միջադեպի/վնասվածքի մասին զեկույց (Licensing Form 624B):

    Խնամքի մատակարարը, արտակարգ իրավիճակների կոնտակտային/լիազորված անձանց ցուցակում նշված բոլոր խնամակալների հետ կապ հաստատելու անհաջող փորձերից հետո, պետք է փաստաթղթավորի իրավիճակը` արտակարգ, երկարաժամկետ խնամքի ծառայության անհրաժեշտությունը հիմնավորելու նպատակով։ Փաստաթղթերում պետք է նշված լինի երեխայի անունը, արտակարգ, երկարաժամկետ խնամքի ծառայության ամսաթիվը և ժամը, ինչպես նաև ծնողի ձերբակալության վերաբերյալ հայտնի ցանկացած մանրամասնություն։ Խնամքի մատակարարները պետք է նաև արձանագրեն լիազորված և արտակարգ իրավիճակների կոնտակտային անձանց հետ կապ հաստատելու իրենց ջանքերը։ Եթե արտակարգ իրավիճակում հնարավոր չի եղել որոշակի զգալի ժամանակահատվածում կապ հաստատել որևէ արտակարգ իրավիճակի համար կոնտակտային/ լիազորված անձի հետ, ապա խնամքի մատակարարը պետք է ոչ արտակարգ իրավիճակների ընթացակարգով կապվի տեղական իրավապահ մարմինների կամ երեխաների պաշտպանության ծառայությունների հետ:

  • Խնամքի մատակարարը պետք է պահպանի հանգստություն և վստահություն ներշնչի երեխաներին՝ ապահովելով նրանց անվտանգությունը: Խնամքի մատակարարը պետք է ջանքեր գործադրի երեխաների և ներգաղթային գործակալների միջև շփումը նվազագույնի հասցնելու ուղղությամբ, օրինակ` երեխաներին ուղեկցի ներս կամ տանի ներգաղթային գործակալի տեսադաշտից դուրս: Խնամքի մատակարարները պետք է հետևեն իրավապահ մարմինների/ներգաղթի գործակալների հետ փոխազդեցության համար սահմանված ընթացակարգերին և գրավոր քաղաքականությանը։ Ներգաղթային գործակալների հետ փոխազդեցության վերաբերյալ լրացուցիչ ուղեցույցների և քաղաքականության նմուշների հետ կարող եք ծանոթանալ այստեղ:

  • Չնայած խնամքի մատակարարը կարող է չհանդիսանալ տան սեփականատերը, այնուամենայնիվ, նա է տնօրինում է այն տարածքը, որտեղ տրամադրվում է երեխայի խնամքը։ Խնամքի մատակարարը, որպես կանոն, ողջամտորեն ակնկալում է, որ կպահպանվի իր տան գաղտնիության իրավունքը, ինչը նշանակում է, որ ներգաղթային գործակալները չեն կարող մուտք գործել տուն առանց համապատասխան դատական որոշման: Ներգաղթային գործակալների այցելության դեպքում խնամքի մատակարարը պետք է նրանցից պահանջի համապատասխան դատական որոշումներ և հետևի իրավապահ մարմինների հետ փոխազդեցության համար սահմանված արձանագրություններին: Կարևոր է փաստաթղթավորել և արձանագրել ICE-ի հետ ունեցած բոլոր փոխազդեցությունները`այդ փոխասզդեցությունների վերաբերյալ հնարավորինս շատ մանրամասներ գրառելով:

  • Իրավունքի և սոցիալական քաղաքականության կենտրոնը (CLASP) մշակել է վաղ մանկության ծրագրերի համար անվտանգ տարածքի ստեղծման քաղաքականության ուղեցույց, որի հետ կարող եք ծանոթանալ այստեղ: Խնամքի մատակարարները պետք է նաև հետամուտ լինեն, որ թարմացվեն իրենց խնամքի տակ գտնվող երեխաներին խնամքի կենտրոնից վերցնող արտակարգ իրավիճակների կոնտակտների և լիազորված անձանց մասին տվյալները, և խրախուսեն ընտանիքներին իրենց երեխաների համար մշակել արտակարգ իրավիճակների արձագանքման ծրագրեր:

  • Մշտական բնակիչները իրենց հետ պետք է մշտապես ունենան ներգաղթային կարգավիճակի ապացույցը, և այդպիսի ապացույց է հանդիսանում գրին քարտը: Յուրաքանչյուր անձ պետք է իր հետ ունենա իր գրին քարտը` հնարավոր ձերբակալությունից կամ կալանքից խուսափելու համար։ Անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը կարող է նպաստել իրավապահ մարմինների հետ ավելի սահուն և արդյունավետ փոխգործակցությանը։


    Խնամքի ծառայության մատակարարներն իրենց գրին քարտը ներկայացնելու և գործակալի կողմից անտեսվելու դեպքում պետք է քաղաքավարի կերպով գործակալին հանձնեն իրենց գրին քարտը, նշեն իրենց իրավական կարգավիճակը և հարցնեն իրենց կանգնեցնելու և/կամ հարցաքննելու պատճառը։ Հանգիստ տեղեկացրեք գործակալին նաև այն մասին, որ նախընտրում եք լռություն պահպանել և չեք համաձայնում որևէ խուզարկության։ Եթե իրավիճակը չի փոխվում, գրանցեք գործակալի կրծքանշանի համարը և անունը, և անվտանգ լինելու դեպքում` կապվեք փաստաբանի հետ։

  • Աշխատանքային թույլտվությունների և I-9 մշտադիտրակումների վերաբերյալ հարցերի համար ծանոթացեք այս նյութին կամ այս նյութին:

  • Եթե երեխան ունի անհետաձգելի բժշկական խնդիր, խնամքի մատակարարը պետք է անմիջապես կապվի երեխայի ծնողների/խնամակալների հետ և տեղեկացնի նրանց իրավիճակի մասին: Եթե խնամքի մատակարարն ունի ծնողների/խնամակալների թույլտվությունը, նա կարող է դիմել երեխայի անհետաձգելի բժշկական օգնության համար: Այս ձևաթուղթը կարող է օգտագործվել շտապ բժշկական օգնության թույլտվություն ստանալու համար։ Անհետաձգելի բժշկական օգնության և աշխատանքի մասին օրենքը (EMTALA) դաշնային օրենք է, ըստ որի շտապ օգնության բաժանմունք ունեցող հիվանդանոցները պարտավոր են զննել բոլոր հիվանդներին՝ անկախ նրանց ներգաղթային կարգավիճակից` համապատասխան բուժման ընթացք որոշելու համար։ Եթե հիվանդանոցում երեխայի իրավիճակը գնահատվի ծանր, ապա, պետք է կամ ցույց տրվի անհրաժեշտ բժշկական օգնություն, կամ կազմակերպի անվտանգ տեղափոխումը մեկ այլ հաստատություն: EMTALA-ի նպատակն է ապահովել, որ բոլորն ունենան անհրաժեշտ շտապ բժշկական օգնության հասանելիություն:

  • Անգլերենի սահմանափակ իմացությամբ (LEP) անձինք՝ այսինքն նրանք, ովքեր դժվարանում են անգլերեն լեզվով խոսել, կարդալ, գրել կամ այն հասկանալ, կարող են ստանալ լեզվական աջակցություն իրավունք։ Արդյոք խնամքի մատակարարը համարվում է սահմանափակ անգլերենի իմացությամբ անձ (LEP), թե ոչ, որոշվում է տվյալ իրավիճակի համատեքստից ելնելով։ Օրինակ՝ ներգաղթի գործակալները կարող են համարել, որ տվյալ տմատակարարը ունի բավարար անգլերենի իմացություն որոշակի աշխատանքային միջավայրի համար, սակայն այդ հմտությունները կարող են բավարար չլինել այլ միջավայրում։

    Լեզվի հասանելիության ծառայությունները սահմանվում են որպես «բանավոր և գրավոր լեզվական ծառայություններ, որոնք թույլ են տալիս անգլերենի սահմանափակ իմացություն ունեցող անձանց արդյունավետ կերպով հաղորդակցվել անձնակազմի հետ՝ ներգաղթային գործակալների կողմից իրականացվող ծառայություններից օգտվելու, միջոցառումներին մասնակցելու կամ այլ ծրագրերից օգտվելու և դրանց լիարժեք մասնակցելու համար»։ 

    ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) քաղաքականությունն է այս ծառայությունների մատուցումը «հանրության անդամներին, ովքեր ցանկանում են օգտվել ICE ծրագրերից, միջոցառումներից և ծառայություններից, ICE-ի կալանքի տակ գտնվող անգլերենի սահմանափակ իմացություն ունեցող անձանց և ICE-ի կողմից ձերբակալված անգլերենի սահմանափակ իմացություն ունեցող անձանց»։ 

    ICE LAP -ը վերաբերում է գործակալության այն գործառույթներին, որոնց շրջանակներում ICE աշխատակիցները շփվում են իրավապահ մարմինների հետ փոխազդեցության մեջ գտնվող, ICE-ի կողմից ձերբակալված, ինչպես նաև այն անձանց հետ, որոնք գտնվում են ICE-ի հաշվետվության ներքո (օրինակ՝ համաձայնության կամ վերահսկողության հրամաննեերի հիման վրա), ներառյալ HIS -ի (Հայրենիքի անվտանգության հետաքննություն) իրականացրած հետաքննությունների ընթացքում հայտնաբերված տուժողների և վկաների հետ աշխատանքը: Սա ներառում է, բայց չի սահմանափակվում միայն կայքերով, բլոգներով, սոցիալական ցանցերով, էլեկտրոնային փոստով, հեռախոսով և անձնական շփումներով։

    ICE-ի կալանավայրերը ողջ գործընթացի ժամանակ պարտավոր են տեղեկություն տրամադրել բոլոր ձերբակալված անձանց այն լեզվով կամ եղանակով, որը հասկանալի է նրանց համար ողջ գործընթացի ընթացքում։ Հաղորդակցությունը հեշտացնելու նպատակով` ձերբակալված անձանց նաև հասանելի են մասնագիտական թարգմանչական ծառայություններ և երկլեզու անձնակազմ: Գրավոր նյութերի մեծ մասը թարգմանվում է իսպաներեն և այլ լեզուներով, որոնցով սովորաբար խոսում են անգլերենի սահմանափակ իմացություն ունեցող անձինք: Ձերբակալված անձինք իրավունք ունեն օգտվելու թարգմանչի ծառայություններից, եթե գրավոր նյութերը չեն թարգմանվում իրենց լեզվով, կամ եթե նրանք տառաճանաչ չեն:

  • Ներգաղթային գործակալների այցելության դեպքում (դատական որոշումով կամ առանց դրա) երեխաների խնամքի մատակարարներն իրավունք ունեն պահպանել լռություն: Այս իրավունքն իրացնելու համար հստակ կերպով ասեք. «Ես նախընտրում եմ լռել և ցանկանում եմ խոսել փաստաբանի հետ»։ Այդ պահին ներգաղթային գործակալները պարտավոր են դադարեցնել ցանկացած հարցաքննություն։ Այս պարագայում կարևոր է պահպանել լռություն և չվերսկսել զրույցը, քանի որ խոսել շարունակելով կհրաժարվեք այդ իրավունքի իրացումից։

    Խնամքի ծառայության մատակարարներն իրավունք ունեն խորհրդակցել փաստաբանի հետ«ձերբակալված լինելու» ընթացքում, այսինքն, այն ժամանակ, երբ չեն կարող լքել տվյալ տարածքը: Սա վերաբերում է նաև այն դեպքերին, երբ խնամքի մատակարարը ձերբակալվում է հարցաքննության նպատակով կամ գտնվում է կալանքի տակ։ Այդ դեպքերում խնամքի մատակարարներն ունեն իրավունք հարցաքննության ենթարկվել իրենց փաստաբանի ներկայությամբ։ 

    Խնդրում ենք նկատի ունենալ, որ կառավարությունը պարտավոր չէ անվճար խորհրդատվություն տրամադրել կալանավորված /ներգաղթային գործընթացներում գտնվող անձանց: Որոշ ոչ առևտրային իրավաբանական ծառայություններ մատուցող կազմակերպություններ, ինչպիսիք են CHIRLA-ն, CARECEN-ը, Immigrant Defenders-ը և Public Counsel-ը, առաջարկում են անվճար ծառայություններ։

  • REAL ID-ն հիմնականում օդային ճանապարհորդությունների և անվտանգության ոլորտի դաշնային հաստատություններ (օրինակ` դաշնային դատարաններ և ռազմական բազաներ) մուտք գործելու համար է: Ընտանիքները կամ մատակարարները, որոնց անհրաժեշտ է ճանապարհորդել ներքին չվերթներով, պետք է ստանան REAL ID: Խնամքի մատակարարները և ընտանիքները կարող են դիմել DMV-ի տեղական մասնաճյուղ REAL ID ստանալու համար` ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, Կալիֆոռնիայի բնակության վայրի վերաբերյալ ապացույց, և իրենց սոցիալական ապահովագրության համարը։ Կալիֆոռնիայի այն բնակության օրինական կարգավիճակ չունեցող բնակիչները, որոնք ունեն AB 60 վարորդական իրավունք, իրավունք չունեն ստանալու REAL ID վարորդական իրավունք կամ նույնականացման քարտ։ Հավանականությունը փոքր է, որ REAL ID-ի առկայությունը անմիջականորեն ազդեցություն կունենա երեխաների խնամքի մատակարարների կամ երեխաների խնամքի ծառայություններ փնտրող ընտանիքների վրա։ Խնամքի մատակարարները պետք է հայտնեն ընտանիքներին, որ կարող են օրինական կերպով գրանցել իրենց երեխային մանկական խնամքի հաստատություններում նույնիսկ առանց REAL ID ունենալու։ Երեխաներին մանկապարտեզում գրանցելու համար ընտանիքներին անհրաժեշտ է միայն վարորդական իրավունք կամ այլ անձը հաստատող փաստաթուղթ, այդ թվում՝ AB 60 վարորդական իրավունք։

  • Իրավապահ մարմինների և ներգաղթի գործակալները կարող են մուտք գործել մասնավոր տարածքներ միայն եթե ունեն դատական որոշում: Երբ ներգաղթային գործակալները այցելում են երեխաների խնամքի հաստատություն, խնամքի մատկարարը չպետք է բացի դուռը, եթե գործակալները չունեն դատարանի որոշում։ Խնամքի հաստատության քաղաքականության համաձայն՝ ներգաղթային գործակալների հետ խոսելու համար լիազորված անձը կարող է նրանց խնդրել, որ իրենց մոտ եղած դատական օրդերը փոխանցեն դռան ներքևի բացվածքով կամ դատական օրդերը ներկայացնեն այլ կերպ` առանց դուռը բացելու անհրաժեշտության:

    Դատական որոշումները խուզարկության և/կամ ձերբակալման օրդերներ են, որոնք վավեր և կիրառելի լինելու համար տրվում են դաշնային դատարանի կողմից և ստորագրվում են դատավորի կողմից՝ Սահմանադրության Չորրորդ փոփոխության համաձայն։ Թեև տան և աշխատավայրի խուզարկության և առգրավման համար օգտագործվող փաստաթղթերը, որպես կանոն, նույնն են, այդ վայրեր օրինական մուտքի համար անհրաժեշտ տվյալները կարող են տարբեր լինել։ Օրինակ, քանի որ մարդիկ ավելի շատ գաղտնիություն են ակնկալում տանը, քան աշխատավայրում, աշխատավայրի խուզարկության օրդերը կարող է թույլ տալ ավելի լայնածավալ խուզարկություններ։ Մասնավորապես, աշխատավայրի խուզարկման օրդերը կարող է վերաբերել գործարար գրառումներին, աշխատակիցների տվայալներին կամ հաճախորդների անձնական ֆայլերին։ Քանի որ տները ենթակա են պաշտպանության ավելի բարձր մակարդակի, քան աշխատավայրերը, տան խուզարկության օրդրերները պետք է առավել մանրամասնորեն նշեն փնտրվող տեղեկությունը կամ առարկաները: Հաշվի առեք նաև այն, որ միայն դատական կալանքի օրդերը ներգաղթային գործակալներին լիազորություն չի տալիս ձերբակալության նպատակով մուտք գործել երրորդ կողմի տուն կամ բիզնես:

    Վարչական որոշումները չեն հանդիսանում դատական որոշումներ: Վարչական որոշումն ավելի հավանական է, որ ստորագրված լինի ներգաղթային ծառայության աշխատակցի, այլ ոչ թե դատավորի կողմից։ Սա ներգաղթային գործակալներին իրավունք չի տալիս մուտք գործել մասնավոր տարածք։ Այս որոշումները կարող են օգտագործվել օրդերում նշված անձի ձերբակալման համար: ICE-ի աշխատակիցները միայն վարչական որոշում ունենալու դեպքում առանց մատակարարի համաձայնության չեն կարող մտնել մանկական խնամքի մատակարարի տուն:

    Օրդերի մեջ պետք է նշված լինի.

    • Ո՞ւմ կողմից է տրվել փաստաթուղթը

    • Արդյո՞ք այն թույլատրում է օբյեկտի խուզարկություն: Ի՞նչ է դրանով թույլատրվում:

    • Արդյո՞ք փաստաթուղթը ժամկետի մեջ է: Դրա ստորագրման օրվանից անցե՞լ է 14 օր, թե ոչ:

    • Այն ստորագրվել է դատավորի՞, թե ներգաղթային գործակալի կողմից:

    Եթե օրդերը ստորագրված է ոչ թե դատավորի, այլ ներգաղթային գործակալի կամ Հայրենիքի անվտանգության դեպարտամենտի գործակալի կողմից, ապա այն վավեր դատական օրդեր չի համարվում։ Եթե փաստաթուղթը ստորագրված է դատավորի կողմից, համոզվեք, որ դատավորի ստորագրությունը անմիջապես էջի վրա է և չի դրոշմվել կամ ստեղծվել համակարգչային տառատեսակի միջոցով։ Ստուգեք և համոզվեք, որ ստորագրությունը համընկնում է ներքևում տպագրված անվան հետ։ Վավեր դատական օրդերի վրա պետք է նշված լինի փաստաթղթի տրամադման և ժամկետի ավարտի ամսաթվերը: Եվ վերջապես, համոզվեք, որ օրդերը ընթեռնելի է, գրված է կոկիկ և պարունակում է
    տեղեկություններ խուզարկվող վայր(եր)ի և/կամ առգրավման երթակա իրերի կամ ձերբակալվող անձանց մասին: Դատական օրդերի և դատական ծանուցման վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար ծանոթացեք այս նյութին:

  • Խնամքի մատակարարը, որին փողոցում կանգնեցրել են ներգաղթային գործակալները պետք է.

    • Հանգստություն պահպանի

    • Հայտնի գործակալներին, որ նախընտրում է պահպանել լռություն

    • Հարցնել նրանց, թե արդյոք ազատ է և կարող է գնալ

      • Եթե գործակալն ասում է, որ խնամքի մատակարարն ազատ և կարող է գնալ, վերջինս կարող է անշտապ լքել տարածքը

      •  Եթե գործակալն ասում է, որ խնամքի մատակարարն ազատ չէ և չի կարող գնալ, խնամքի մատակարարը պետք է քաղաքավարի կերպով հրաժարվի հարցերին պատասխանելուց և պահանջի խոսել իր փաստաբանի հետ

    • Խուսափեք նրանց փաստաթղթեր ցույց տալուց, եթե նրանք չեն մոտեցել ձեզ մեեքենա վարելիս, ձերբակալված չեք, կամ քաղաքացի չեք

    •  Մի ներկայացրեք կեղծ տեղեկություններ

    •  Խուսափեք առանց փաստաբանի ներկայության որևէ փաստաթուղթ ստորագրելուց 

    • Մանրամասնորեն գրառեք ձեր հանդիպման վերաբերյալ բոլոր տեղեկությունները

    Խնամքի մատակարարները, որոնց ներգաղթային գործակալները մոտեցել են մինչ նրանք երեխաների հետ են, պետք է նաև.

    • Ապահովի երեխաների անվտանգությունը

    • Հավաստիացնի երեխաներին, որ իրավիճակը վերահսկվում է

    • Հայտնի գործակալին, որ նա նախընտրում է պահպանել լռություն և պետք է կապվի երեխաների ծնողների/խնամակալների հետ և թույլտվություն ստանա, նախքան գործակալը կհարցաքննի երեխային:

  •  Մինչդեռ Թրամփի վարչակազմը ավազակախմբային գործունեության մեջ կասկածվող անձանց արտաքսելու համար դատարանի որոշումների փոխարեն օգտագործել է 1798 թվականի «Օտարերկրյա թշնամիների մասին» օրենքը, այդ արտաքսումները դատական վեճերի առարկա են դարձել դատարաններում։ Ներկայումս դաշնային դատարանները արտաքսումներ իրականացնելու համար արգելափակում են վարչակազմի կողմից այս օրենքի կիրառումը։



    Այս փաստաթուղթը հանդիսանում է ընդհանուր ուղեցույց և չպետք է համարվի իրավաբանական խորհրդատվություն: Այս փաստաթղթում առկա տեղեկությունները ժամանակի ընթացքում ենթակա են փոփոխության: Եթե ձեր փոքր բիզնեսը իրավաբանական օգնության կարիք ունի, կամ եթե դուք ունեք լրացուցիչ հարցեր ներկայացված հարցերի վերաբերյալ, խնդրում ենք կապվել Հանրային խորհրդատուի համայնքային զարգացման նախագծի հետ` (213) 385-2977 հեռախոսահամարով, ներքին համարը` 300, կամ մեր ծառայություններից օգտվելու համար դիմել առցանց այս հղումով.

    https://publiccounsel.org/programs/community-development-project/get-help/: Համայնքային զարգացման նախագիծը անվճար իրավաբանական օգնություն է տրամադրում ցածր եկամուտ ունեցող ձեռնարկատերերին և ոչ առևտրային կազմակերպություններին, որոնք կիսում են մեր առաքելությունը, այն է` ծառայել ցածր եկամուտ ունեցող համայնքներին և աջակցել Լոս Անջելեսի շրջանում աղքատության խնդիրների լուծմանը։

Հաճախակի տրվող հարցեր մանկական խնամքի մատակարարների իրավունքների վերաբերյալ` կապված ներգաղթային վերահսկողության հետ

  • Նախ և առաջ, խնամքի մատակարարները պետք է իրենց խնամքի տակ գտնվող յուրաքանչյուր երեխայի համար մշտապես ունենան արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատելու համար մի քանի անձանց կոնտակտային տվյալներ, ովքեր անհրաժեշտության դեպքում կարող են երեխային վերցնել խնամքի կենտրոնից։ Ծնողները պետք է նշանակեն լրացուցիչ խնամակալների, որոնք ծնողների կալանքի կամ արտաքսման դեպքում պատրաստ կլինեն հոգ տանել իրենց երեխայի մասին, և նախապես կգրանցեն այդ խնամակալների տվյալներն իրենց խնամքի կենտրոնի արտակարգ իրավիճակների կոնտակտների/կենտրոնից երեխային վերցնողների ցուցակում: Արտակարգ իրավիճակների դեպքում ձեր երեխաների խնամքի պլանավորումը կազմակերպելու համար ծանոթացեք այս ուղեցույցին:

    Եթե ոչ ոք չի գալիս երեխային խնամքի կենտրոնից վերցնելու, ապա խնամքի մատակարարի կողմից պետք է գրառվեն երեխայի բոլոր արտակարգ իրավիճակների կոնտակտների և լիազորված անձանց հետ կապ հաստատելու փորձերի մանրամասները: Եթե անցել է զգալի ժամանակ և չի հաջողվել կապվել որևէ արտակարգ իրավիճակների կոնտակտի/լիազորված անձի հետ, մատակարարը պետք է ոչ ճգնաժամային հեռախսոահամարով կապ հաստատի տեղական իրավապահ մարմինների կամ երեխաների պաշտպանության ծառայությունների հետ: Անհրաժեշտության դեպքում` խնամքի մատակարարները կարող են երեխային հանձնել ոստիկանությանը կամ երեխաների բարեկեցության ոլորտի աշխատակիցներին ` նախապես ստուգելով նրանց` լուսանկարի առկայությամբ անձը հաստատող փաստաթուղթը և գրանցելով աշխատակցի անուն-ազգանունը և կրծքանշանի համարը:

  • Ծնողներն ու խնամակալները կարող են թույլտվություն տալ այլ անձանց վերցնել իրենց երեխաներին մանկական խնամքի կենտրոնից՝ երեխայի խնամքի մատակարարին տրամադրելով գրավոր թույլտվություն։ Լիազորագիրը պետք է ստորագրված լինի ծնողի/խնամակալի կողմից և ներառի լիազորված անձի անուն-ազգանունը, կոնտակտային տվյալները, երեխայի հետ ունեցած ազգակցական կապը և մատակարարի կողմից երեխային լիազորված անձին հանձնելու մասին դիմումը: Ծառայության մատակարարները որպես կանոն ունեն երեխային վերցնող լիազորված անձին փաստաթղթավորելու համար ստանդարտ ձևաթուղթ: Խնամքի մատակարարները պետք է մշտապես խրախուսեն ծնողներին և խնամակալներին անհրաժեշտության դեպքում վերանայել և թարմացնել այս ձևաթուղթը:
    Եթե ծնողները/խնամակալները ցանկանում են իմանալ, թե ինչպես իրենց երեխայի համար նշանակել այլընտրանքային խնամակալ, որը երեխայի ծնողի/խնամակալի բացակայության դեպքում կկարողանա որոշումներ կայացնել երեխայի կրթական և առողջական հարցերի վերաբերյալ, ապա պետք է ծանոթանան այս ուղեցույցից:

  • Ներկայումս իրավական կարգավիճակ չունեցող ծնողները քիչ հավանական է, որ ենթարկվեն կալանքի՝ միայն երեխայի խնամքի նպաստ ստանալու պատճառով։ Երեխայի խնամքի նպաստի ծրագրերի մեծ մասն իրավասության գնահատման ընթացքում հաշվի չեն առնում ծնողի ներգաղթային կարգավիճակը։ Ուստի, գրեթե բացառվում է, որ այդ նպաստներից օգտվելու հետևանքով ընտանիքին կալանք սպառնա։

    Պետական ֆինանսավորմամբ գործող երեխաների խնամքի նպաստի ծրագրերի մեծ մասը չի պահանջում գրանցման ժամանակ նշել ծնողների ներգաղթային կարգավիճակը: Այնուամենայնիվ, որոշ ծրագրեր, օրինակ CalWORKs-ը, ներգաղթային կարգավիճակը դիտարկում են որպես իրավասության չափանիշ: 

    Այնպիսի դաշնային ծրագրեր ինչպիսիք են Child Care Development Fund -ը և Head Start-ը նպաստների համար դիմելիս չեն պահանջում նշել ծնողների քաղաքացիության կարգավիճակի վերաբերյալ տվյալներ, հատկապես եթե նպաստը հատկացվում է ԱՄՆ քաղաքացի երեխայի: Երեխաների խնամքի որոշ պետական ծրագրեր ևս ֆինանսավորվում են դաշնային դրամաշնորհային ծրագրերի կողմից: Այդպիսի դաշնային դրամաշնորհային ծրագրերի համար իրավասությունը կարող է կախված լինել ոչ թե ծնողի, այլ երեխային ներգաղթային կարգավիճակից: Այնուամենայնիվ, քիչ հավանական է, որ միայն երեխայի նպաստ ստանալը կարող է հանգեցնել ծնողի կալանքի: Թեև ներկայիս վարչակազմը իր ներգաղթային քաղաքականությունն իրականացնելու համար ձեռնարկել է մի շարք միջոցառումներ, այնուամենայնիվ, քիչ հավանական է, որ երեխայի խնամքի նպաստ ստացողների վերաբերյալ տվյալները կօգտագործվեն ներգաղթային վերահսկման նպատակներով։ 
    Ընդհանուր առմամբ, ծնողները կարող են օգտվել երեխայի խնամքի նպաստներից՝ առանց մտահոգվելու, որ դա կարող է ապագայում բացասաբար անդրադառնալ բնակության կարգավիճակ ստանալու իրավասության վրա (հետապնդման ենթարկվելու հավանականությունը շատ ցածր է) 2։ Այնուամենայնիվ, ծնողները և խնամքի մատակարարները պետք է շարունակեն հետևել այս հարցին վերաբերող քաղաքականության ցանկացած փոփոխությանը։

  • Մատակարարները ընտանիքի հետ նման զգայուն հարցեր քննարկելիս պետք է նրբանկատորեն ընդգծեն արտակարգ իրավիճակների դեպքում ծրագրերի առկայության կարևորությունը: Այս ծրագիրը պետք է արտահայտի ծնողների ցանկությունը և արտակարգ իրավիճակներում (օրինակ՝ կալանք, արտաքսում, հոսպիտալացում և այլն) երեխայի խնամքի վերաբերյալ հստակ հրահանգներ տա խնամակալներին։ Արտակարգ իրավիճակների ծրագիրում պետք է նշված լինեն երեխայի մասին հոգ տանողի տվյալները, խնամքի տրամադրման քայլերը, և մանրամասներ երեխայի խնամքին առնչվող ծնողների նախընտրությունների վերաբերյալ: Տվյալ ծրագրում ծնողները պետք է ներառեն նաև կարևոր փաստաթղթերի պատճեններ, օրինակ` երեխայի ծննդյան վկայականը, բժշկական և դպրոցական գրառումները, անձնագրերը, սոցիալական ապահովության քարտերը, խնամակալության վերաբերյալ գրավոր վկայությունը և/կամ խնամակալի նշանակման փաստաթուղթը (եթե կիրառելի է), ազգականների և ընկերների ցուցակը, որոնց հետ հնարավոր է կապ հաստատել, ինչպես նաև ընտանիքի դատական և ներգաղթային փաստաթղթերը։

    Խնամքի մատակարարներն ու ծնողները պետք է ստուգեն պանակում առկա արտակարգ իրավիճակների դեպքում կոնտակտային անձանց վերաբերյալ տվյալները` համոզվելու համար, որ դրանք ճշգրիտ են և թարմացված։ Հաստատեք երեխային վերցնելու համար լիազորված անձանց անունները և նրանց կոնտակտային տվյալները: Լիազորված անձինք պետք է տեղեկացված լինեն, որ արտակարգ իրավիճակի դեպքում նրանց հետ կապ կհաստատեն:

    Այլընտրանքային խնամակալներ ընտրելիս ծնողները պետք է նախապատվությունը տան հաստատակամ, վստահելի, երեխային ծանոթ մեծահասակի։ Խնամքի մատակարարների խրախուսմամբ ընտանիքները պետք է նշեն մի քանի լրացուցիչ խնամակալներ, եթե իրենց նշած առաջին կոնտակտային անձի հետ կապ հաստատել չստացվի: Խնամակալը պետք է ծանոթ լինի երեխայի բժշկական օգնության և կրթության վերաբերյալ ընտանիքի ցանկություններին:

    Գոյություն ունեն պաշտոնական և ոչ պաշտոնական խնամակալներ: Ոչ պաշտոնական խնամակալը կարող է ֆիզիկապես հոգ տանել երեխայի մասին, սակայն չունենալ երեխայի վերաբերյալ որոշումներ կայացնելու օրինական իրավունք: Ոչ պաշտոնական խնամակալի առկայության դեպքում ծնողը պահպանում է երեխայի նկատմամբ իր օրինական իրավասությունները։ Կալիֆոռնիայում ոչ պաշտոնական խնամակալները կարող են խնամակալության լիազորագման վկայագրի միջոցով երեխայի խնամքի մատակարարներին, դպրոցի պաշտոնյաներին և բժիշկներին տեղեկացնել, որ ծնողի բացակայության դեպքում նրանք երեխայի համար կապահովեն բնակարան, սնունդ և խնամք։ Այս ձևաթուղթը հաստատված է Կալիֆոռնիայի օրենսդրությամբ, սակայն չի հանդիսանում դատական գործընթացի մաս: Ընտանիքները պետք է հաշվի առնեն` պարտադիր չէ, որ նշանակված խնամակալը ունենա օրինական ներգաղթային կարգավիճակ, և ձևաթուղթը պետք է ստորագրվի միայն նշանակված խնամակալի կողմից: Լիազորման վկայագրի օրինակը կարող եք գտնել այս  ուղեցույցում:

    Դատավորը կարող է երեխայի պաշտոնական խնամակալությունը հանձնել խնամակալին իրավական խնամակալության որոշման միջոցով: Իրավական խնամակալության դեպքում` ծնողների օրինական իրավունքները իրենց երեխայի նկատմամբ կասեցվում են մինչև խնամակալության օրինական դադարեցումը կամ երեխայի 18 տարեկան դառնալը։ Խնամակալը պետք է լինի առնվազն 18 տարեկան, ի վիճակի լինի ֆիզիկապես հոգ տանել երեխայի մասին և պատասխանատվություն կրի իրավական, բժշկական և կրթական որոշումներ կայացնելու, երեխայի հիմնական կարիքները բավարարելու համար: Օրինական խնամակալի նշանակումն իրականացվում է բացառապես դատարանի որոշմամբ, սակայն ծնողները լրացնելով GC-211 կամ խնամակալի նշանակման ձևաթուղթը (և այն վավերացնելով նոտարական կարգով) կարող են նշանակել որոշակի անձի որպես իրենց երեխայի խնամակալ: Ծնողները կարող են այս նշանակումը դարձնել կիրառելի միայն իրենց կալանավորման կամ արտաքսման դեպքում: Դատարանի կողմից խնամակալության վերաբերյալ որոշում կայացնելիս ծնողների կողմից խնամակալության համար նշանակված անձի թեկնածությունը հաշվի կառնվի:

    Խնամակալությունն ավելի երկարատև իրավական գործընթաց է: Նախ, այն պահանջում է, որ հավանական խնամակալը լրացնի տարբեր դիմումի ձևեր և տեղեկացնի հարազատներին խնամակալության ծրագրի մասին: Այդ ձևաթղթերը ներկայացնելուց հետո դատարանը կնշանակի քննիչ, որը կհանդիպի հավանական խնամակալի հետ` խնամակալի թեկնածուի անձի պատմությունը ստուգելու և խնամակալության անհրաժեշտությունը գնահատելու համար։ Վերջապես, լրացուցիչ փաստաթղթերը լրացնելուց հետո, հավանական խնամակալը կներկայանա խնամակալության վերաբերյալ դատական լսումներին: Լսումների ժամանակ դատավորի կողմից որոշում կկայացվի նշանակված խնամակալին որպես երեխայի օրինական խնամակալ կարգելու հարցը: Խնամակալությունը լավագույնս նպատակահարմար է ծնողների երկարատև բացակայության դեպքում, քանի որ դրա դադարեցման համար սովորաբար պահանջվում է դատարանի կողմից  որոշում: Խնամակալության վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել այս ուղեցույցում: Քայլ առ քայլ հրահանգներն ու ձևաթղթերը հասանելի են այստեղ:

    Ծնողը ցանկացած պահի կարող է դիմել դատարան խնամակալության դադարեցման և ծնողի խնամակալության և օրինական իրավունքների վերականգնման պահանջով: Այնուամենայնիվ, պետք է իմանալ, որ խնամակալության դադարեցումը դյուրին գործընթաց չէ: Արտակարգ իրավիճակների պլանավորման գործընթացում ընտանիքներին աջակցելու համար կարելի է նրանց առաջարկել նմուշային փաստաթղթեր կամ ձևանմուշներ`նրանց կարիքներին համապատասխան ծրագրեր մշակելու համար և հավաստիացնել, որ իրենց երեխաները` անկախ ներգաղթային կարգավիճակից, իրավունք ունեն ստանալ անվճար հանրային կրթություն:

    Վերջապես, խնամքի մատակարարները պետք է խրախուսեն ընտանիքներին իրենց երեխաների հետ քննարկել այս ծրագրերը և պահանջել, որ նրանցից անգիր իմանալ լիազորված անձանց կոնտակտային տվյալները: Քննարկեք ընտանիքների կողմից իրենց երեխաներին հուզական աջակցություն ցուցաբերելու եղանակները և զրուցներ անց կացրեք երեխաների հետ, որի արդյունքում երեխաները կկարողանան արտահայտել և հաղթահարել ցանկացած վախ կամ հուզմունք։ Խնամքի ծառայությունների մատակարարը պետք է տրամադրի իրավաբանական աջակցություն տրամադրող տեղական կազմակերպությունների կոնտակտային տվյալները և ունենա ռեսուրսներ, որոնք ընտանիքները կարող են ուսումնասիրել և առաջարկել իրենց երեխաներին։

    Այդ ռեսուրսներից և կազմակերպություններից են.

    Ընտանիքի չափահաս անդամների համար.

    ( Արտաքսման դեպքում ընտանիքի միասնության պահպանում և ծնողական իրավունքների պաշտպանություն)

    Երեխաների համար.

  • Խնամքի մատակարարները պետք է կազմեն և պահպանեն արտակարգ իրավիճակների արձագանքման ծրագիր՝ կենտրոնի սեփականատիրոջ կամ խնամակալի ձերբակալման դեպքում։ Այս ծրագիրը պետք է ընդգրկի անձնակազմի յուրաքանչյուր անդամի պարտականությունները և գործողությունները ուղղված երեխաների անվտանգության ապահովմանը ։ Անհրաժեշտության դեպքում, խնամքի մատակարարման ծառայության մյուս չափահաս աշխատակիցները պետք է կապվեն յուրաքանչյուր երեխայի ծնողի/խնամակալի հետ և խնդրեն գալ և վերցնել երեխային: Եթե չի հաջողվում երեխայի ծնողի/խնամակալի հետ կապ հաստատել, ապա խնամքի մատակար ծառայության աշխատակիցները պետք է կապվեն լիազորված անձանց ցանկում ընդգրկված կոնտակտային անձանց հետ:

    Անհրաժեշտ էգտնելևվերապատրաստելմիքանիայլ մանկականխնամքիմատակարարների, որոնքհամապատասխանումեննահանգային լիցենզավորման պահանջներինևկկարողանանարտակարգ իրավիճակներումտրամադրել մանկականխնամքիծառայություն։ Մատակարարներըպետքէհամապատասխանեցնեն բոլոր արձանագրությունները Կալիֆոռնիայիհամայնքայինխնամքիլիցենզավորմանբաժնիպահանջներին: Եթետվյալայլընտրանքայինխնամակալըհասանելիէ, ապա նակարողէստանձնելբիզնեսիձերբակալված սեփականատիրոջկամ նրաօգնականիպարտականությունները։Հասանելի չլինելու դեպքում` հաստատությունը կարող է ժամանակավորապես փակվել մինչև որևէ այլ լիցենզավորված մատակարար կարողանա վերսկսել երեխայի խնամքի մատակարարի ծառայության մատուցումը:Գործողանձնակազմըպետքէ այդ մասին ահապաղ տեղեկացնինաևխնամքի մատակարար ծառայությանլիցենզավորմանվերլուծաբանինևներկայացնիմիջադեպի վերաբերյալ զեկույց:

This resource provides general guidance only and should not be construed as legal advice. The information in this resource may change over time. If your small business needs legal assistance, or if you have further questions about these topics, please contact Public Counsel’s Community Development Project at (213) 385-2977, ext. 300 or apply for their services online at: https://publiccounsel.org/programs/community-development-project/get-help/

The Community Development Project provides free legal assistance to qualifying low-income entrepreneurs and qualifying nonprofit organizations that share our mission of serving low-income communities and addressing issues of poverty within Los Angeles County.